Եթե մեկ խաղում չենք հաղթել, չի նշանակում, որ այլևս ֆավորիտ չենք. Հենրիխ Մխիթարյան

Armsport.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի՝ «Յուվենտուսից» կրած պարտության գնահատականը (0:1)։
Առաջին խաղակեսում մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները: Ընդմիջումից հետո լավագույնս չխաղացինք, թեև շատ էներգիա ծախսեցինք, բայց սա ֆուտբոլ է։
-Մի քանի ամիս առաջ ասացիք, որ անհնար է հաղթել «Ինտերին»: Պատրա՞ստ եք հիմա կրկնել այս խոսքերը:
-Ես միշտ կհավատամ իմ թիմակիցներին և մեր խաղին: Նույնիսկ առաջին խաղակեսում մեզ չպետք է հաղթեին, և կարող էինք մի երկու գոլ խփել։ Մենք դրա համար վճարեցինք երկրորդ խաղակեսում: Ցավոք, չկարողացանք գոլ խփել:
Մեր նպատակները մնում են նույնը, նույնիսկ եթե մրցաշրջանն առաջ է գնում: Մենք միշտ պայքարում ենք տիտղոսների համար։ Եթե մեզ չհաջողվեց հաղթել մեկ խաղում, դա չի նշանակում, որ մենք դադարել ենք ֆավորիտ լինել։
Հենրիխ Մխիթարյանը նաև խոստովանել է, որ «Ինտերի» խաղացողները չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ այս տարի:
«Դժվար է բացատրել: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այս տարի: Մենք պայքարում ենք մեծ թիմերի դեմ, բայց աշխատում ենք հաղթելու համար՝ մեզ սպասվող հանդիպումներում»:
-Շաբաթ օրը «Լացիոյի» դեմ «Նապոլիի» ոչ-ոքին ազդե՞լ է «Ինտերի» մոտիվացիայի վրա:
-Ես այդպես չեմ կարծում: Մենք չենք կենտրոնանում մեր հակառակորդների վրա։ Մենք կենտրոնացած ենք սեփական խաղի վրա: Ցավոք, մենք ողջ 90 րոպեի ընթացքում սուր չէինք, և դա բավարար չէ հանդիպումները հաղթելու համար: Պետք է ավելի շատ աշխատենք և հաղթենք խաղերում։