top of page

Այն, ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է. Հայտարարություն


Այն, ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է: Այս մասին ասվում  է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում:

Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթոնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում:

Սա ոչ միայն անընդունելի և անհավասար մոտեցում է սպասվող ընտրապայքարում, այլև անօրինական ու անբարոյական: Սրանով ևս մեկ անգամ պատռվում է իշխանությունների «դեմոկրատ» դիմակը և ապացուցվում, որ այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկել Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ապա ազատ էին արձակել:


1/2309
bottom of page