Թրամփը սկսել է ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսումը՝ պատմության մեջ ամենամեծ արտաքսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից ընդամենը չորս օր անց կատարել է իր հիմնական նախընտրական խոստումներից մեկը։ Նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել է, որ «հարյուրավոր միգրանտներ» ձերբակալվել և բանակային ինքնաթիռներով վերադարձվել են տուն։
«Թրամփի վարչակազմն արդեն ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալի։ Սկսվել է պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»,- Լևիտի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցրեց և հայտարարեց «միլիոնավոր անօրինական ներգաղթյալների» զանգվածային արտաքսման ծրագրերի մասին։ Նա նաև հայտարարել է լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին՝ հարավային սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Միջոցառումները մտնում են Թրամփի ռազմավարության մեջ՝ նվազեցնելու անօրինական ներգաղթյալների թիվը, որոնցից մոտ 11 միլիոնը ԱՄՆ-ում է։
Միևնույն ժամանակ, հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որն ընդլայնում է անօրինական օտարերկրյա քաղաքացիներին կալանավորելու լիազորությունները: Որոշումը թույլ է տալիս ավելի ակտիվ ձերբակալել հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտներին։