Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատել է եւս երկու իսրայելցի պատանդի

Ազատ արձակված պատանդներ Յարդեն Բիբասըեւ Օֆեր Կալդերոնը հատել են Իսրայելի սահմանըպաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 484-օրյագերության մեջ գտնվելուց հետո, հայտնել է Times of Israel-ը՝ հղում կատարելով իսրայելականբանակին (ՑԱԽԱԼ):
Նրանք Գազայի հատվածից դուրս են բերվելիսրայելական հատուկ ջոկատայինների կողմից՝Կարմիր խաչի կողմից հանձնվելուց հետո։
ՑԱԽԱԼ-ը նրանց տարել է սահմանին մոտ գտնվող կետ՝ ֆիզիկական եւ հոգեկան նախնական հետազոտությունների եւ ընտանիքի անդամներիհետ հանդիպելու համար:
Այս ամիս Կատարի եւ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք է բերվել Գազայի հատվածում հրադադարի համաձայնություն։ Համաձայնագրի շրջանակում կողմերը պարտավորվել են պատանդներ եւ գերիներ փոխանակել։