top of page

ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը փոշմանել է


Իրավապաշտպան  Րաֆֆի Ասլանյանը, ով նույնպես քննադատել էր ՔՊ-ին ու ՔՊ-ական շրջանակին՝ արցախցիների ու հայաստանցիների միջև բաժանարար գծեր դնելու, ատելության խոսք տարածելու համար, քիչ առաջ գրել է, թե ինչ զարգացումներ են եղել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր կողմից «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ» դատապարտելի գրառումն անելուց հետո․

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին,ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալըև պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։

Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն՝ ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»,- ընդգծել է Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձել է եղբոր՝ Հայկո Պալյանի` դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ արած մեկնաբանությանը՝  «ղարաբաղցի ես, թե հայ?» ու փորձել անհեթեթ սրբագրել եղբորը՝ նշելով, որ նա նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ 


1/2309
bottom of page