top of page

Հայ համայնքի նախագահը դիմել է Աբխազիայի ղեկավարությանը


Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը հայտարարություն է հղել Աբխազիայի նախագահի ԺՊ Վալերի Բգանբային, հայտնում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայտարարությունը վերաբերում է Աբխազիայի հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչ Խաչիկ Մինասյանի հանդիպմանը Գագրա քաղաքի բնակիչ Էնվեր Բգանբայի հետ։

Հանդիպման տեսագրությունը հրապարակվել է 2025 թվականի փետրվարի 17-ին համացանցում, լրատվամիջոցներում և Աբխազիայի հայ համայնքի պաշտոնական կայքում։

Հայտարարության մեջ ասվում էր.

«Հանդիպման ժամանակ Էնվեր Բգանբան բացատրեց, որ իր հայտարարությունները վերաբերում են հայ համայնքի առանձին ներկայացուցիչներին, չեն հետապնդում ազգամիջյան ատելություն սերմանելու նպատակ, ինչպես նաև ներողություն է խնդրել իր կոշտ հայտարարությունների համար։ Հանդիպման բոլոր ներկաները նշել են ազգամիջյան ատելության բորբոքմանը նպաստող հայտարարությունների անընդունելիությունը։ Այսպիսով, արձանագրվել է կողմերի հաշտեցումը։

Ապագայում անհրաժեշտ եմ համարում գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Աբխազիայի Հանրապետության ժողովուրդների ազգամիջյան միասնության ամրապնդմանը։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ եմ համարում հետ կանչել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներ Բգանբա Է. Զ.-ի և Վանաբա Յ. Ռ.-ի հայտարարությունների վերաբերյալ նախկինում ներկայացված բողոքները»։

1/2305
bottom of page