top of page

Մարտական ոչ-ոքի Մադրիդում․ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն չպարզեցին հաղթողին


Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ (1:1), հայտնում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին 11 մետրոնոցով բացել է Խուլիան Ալվարեսը։ Խաղի վերջնական հաշիվը 15 րոպե անց՝ 50-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ձևակերպել է Կիլիան Մբապեն։

Այս խաղից հետո թիմերը պահպանել են դիրքերը մրցաշարային աղյուսակում։ «Ռեալ»-ը 50 միավորով առաջինն է, իսկ «Ատլետիկո»-ն՝ 49 միավորով երկրորդը։

1/2307
bottom of page