top of page

Կալիֆոռնիայում մահասփյուռ անտառային հրդեհներից հետո հեղեղում է սպասվում


Կալիֆոռնիայի մահաբեր անտառային հրդեհներըկարող են ավարտվել առաջիկա օրերին, բայց այնկարող է հանգեցնել մեկ այլ խնդրի՝ հեղեղումների, տեղեկացրել է NBC News-ը:

Հեղեղումների մասին նախազգուշացումներ արվել են Լոս Անջելեսի այն նույն շրջանների համար, որոնք տուժել են այս ամիս ուժգին քամիների,ավելի քան յոթ ամիս առանց անձրեւի մնալու հետեւանքով բռնկված հրդեհների պատճառով, ինչը ռեկորդային է Հարավային Կալիֆոռնիայի որոշշրջանների համար:

Հեղեղումների մասին 24-ժամյանախազգուշացումները վերաբերում են դեռեւսակտիվ Փալիսեյդսի հրդեհին, որն ընդգրկել է 23 448 ակր եւ տեղայնացվել է 79 տոկոսով, եւ Իթոնի հրդեհին, որն այրել է 14 021 ակր եւ տեղայնացվել 95տոկոսով՝ սկսած կիրակի ժամը 16-ից:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունըհայտնել է, որ վտանգն ստեղծվել է սողանքներիհնարավորության պատճառով, ինչը ցույց է տալիս, որ հեղեղումների համար նպաստավոր պայմաններ կան, որոնք, սակայն, մոտալուտ չեն:

Դաշնային օդերեւութաբանները նշել են, որ զգալիհեղեղումների եւ սելավների հավանականությունը10-20 տոկոս է:

Լոս Անջելեսի օկրուգը, ինչպես նաեւ այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Լոս Անջելեսը, Փասադենան եւ Բոլդուին Պարկը, ավազի պարկեր են առաջարկում այն ​​բնակիչներին, ովքեր ցանկանում են պատրաստվել սելավների դեմ պայքարին:

1/2307
bottom of page