top of page

Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում


Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայում (Կատար) ընթացող WTA-1000 մրցաշարում։

Նա երկրորդ շրջանի հանդիպմանը զիջեց ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինային (6:2, 6:3)։

Հանդիպումը տևել է 1 ժամ 30 րոպե։

Հաջորդ տուրում Դարիա Կասատկինան կհանդիպի աշխարհի 5-րդ ռակետ ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ, ով երկրորդ շրջանում 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային:

1/2308
bottom of page